![]()
«Գյումրու «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզը շուտով կհիմնանորոգվի»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը:
«Այն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում:
Իսկ մինչ շինարարական աշխատանքների ավարտը սաները կհաճախեն «Լիլիթ» մսուր-մանկապարտեզ»,- գրել է նա:
![]()