ԱՄՆ նախագահի անձնական ներդրումը, կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի. Ալիև

Ներկայկացնմում ենք հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցից․

— Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է երկու երկրներ: Հայտարարվել են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, որոնց շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին կվաճառի բոլոր տեսակի զենք։ Կա նաև այսպես կոչված TRIPP նախագիծը՝ ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղին Հայաստանով դեպի Ձեր էքսկլավ Նախիջևան։ Արդյոք դրանք դատարկ հույսեր են, թե դա իսկապես տեղի կունենա և կփոխի դինամիկան:

-Ես կասկած չունեմ, որ դա տեղի կունենա։ Պատճառներից մեկն այն է, որ, կրկին, Միացյալ Նահանգները վճռորոշ դեր խաղաց այս գործընթացում: Եվ այն երթուղին, որը Ադրբեջանի երկու հատվածները կմիացնի Հայաստանի տարածքով և հետագայում դուրս կգա Եվրոպական մայրցամաք, կրում է նախագահ Թրամփի անունը:

Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կկառուցվի: Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։

Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ «Հայկական ժամանակ»-ի) հայկական հատվածը, ինչպես մենք ենք անվանում, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ