Վարչապետ Փաշինյանը պարգևատրել է Ոստիկանության զորքերի զինծառայողներին

Այն հարցը, թե վերջին 1 տարում ինչ է փոխվել ՀՀ-ում, ունի կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միջոցառմանն այսպես սկսեց իր ելույթը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ արտաքին անվտանգության պաշտպանության գործում ՀՀ քաղաքացիները պետք է լինեն միասնական և միահամուռ: Վարչապետի համոզմամբ՝ նույնը պետք է վերաբերի նաև ներքին անվտանգությանը:

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանական զորքերի գլխավոր վարչությունում այսօր պարգևատրման արարողություն տեղի ունեցավ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեցին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ