![]()
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
![]()
Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։
![]()