![]()
Սահմանային անցակետերում կներդրվի e-gate համակարգը, իսկ վիզաների ազատականացման գործընթացում ակնկալվում է շոշափելի առաջընթաց։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2026 թվականի գործունեության առանցքային առաջնահերթությունները՝ շեշտադրելով սահմանների կառավարման «խելացի» համակարգերի ներդրումն ու եվրոպական ինտեգրումը։
Նախարարի խոսքով՝ այս տարի սահմանային անցակետերում նախատեսվում է պիլոտային տարբերակով գործարկել e-gate (էլեկտրոնային դարպասներ) համակարգը, ինչը քաղաքացիներին թույլ կտա սահմանն անցնել շատ ավելի արագ և արժանապատիվ։
Սա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթակառուցվածքների ամբողջական թվայնացման մի մասն է, որի շնորհիվ ակտիվ աշխատանքներ են տարվելու նաև ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել այնպիսի առաջընթաց, որը կարձանագրվի եվրոպական կողմի առաջին իսկ զեկույցում։
Բարեփոխումները կընդգրկեն նաև ոստիկանության համակարգը. կմեկնարկեն Քրեական ոստիկանության թվայնացումն ու հանցավորության տվյալների վարման նոր համակարգի ներդրումը, իսկ ծառայողների վերապրոֆիլավորումը կիրականացվի միջազգային «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում։
Փրկարարական ոլորտում ևս սպասվում են կարևոր փոփոխություններ. կզարգացվի կամավորական փրկարարական ինստիտուտը, կբարձրացվի անտառային հրդեհների կանխարգելման համակարգի արդյունավետությունը։
![]()