![]()
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից՝ այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։
Հայկական կողմի մասնակիցներ
Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ
Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Նաիրա Սուլթանյան — Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
Նարեկ Մինասյան — «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Սամվել Մելիքսեթյան — «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Ստեփան Գրիգորյան — «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ
Էդգար Վարդանյան — «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
Ռոբերտ Ղևոնդյան — «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Լուսինե Խառատյան — գրող, մշակութային մարդաբան
Նելլի Մինասյան — պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
Դավիթ Ստեփանյան — 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
Ռուբեն Բաբայան — Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Էլեոնորա Սարգսյան — խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող
Նաիրա Մարտիկյան — խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
Վազգեն Կարապետյան — «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
Տաթև Դանիելյան — Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
Արմեն Պետրոսյան — «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
Ալեն Ամիրխանյան — Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
Նելլի Ռաֆայելյան — Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
Ժիրայր Հաբեթյան — Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր:
![]()