![]()
Հիշեցնենք, որ Քոչարյանի դատական գործով վերաքննիչ դատարանի դիմաց շարունակվում էր բողոքի ակցիան::
Քոչարյանի կողմնակիցները դատավորին հորդորում են արդար դատական որոշում կայացնել, զանգերին չպատասխանել:
Մյուս քաղաքացիները գոռում են, որ Քոչարյանը պետք է դատապարտվի:
Այնուհետև Քոչարյանի կողմնակիցները պահանջեցին վարչապետի հրաժարականը` վանկարկելով` Նիկո’լ, հեռացիր:
Քոչարյանի և մյուսների քրգործով դատավոր Արմեն Դանիելյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ հանկարծ որոշեց, որ դատական ստուգման փուլն ավարտված է, և ինքը պետք է խորհրդակցական սենյակ գնա` որոշում կայացնելու։ Նման բան նա ասաց Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ։
«Նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի բնականոն ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն և ելնելով արդարադատության արդյունավետության շահերից` դատական ստուգումը համարվում է ավարտված։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։
Նա նշեց նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 25–ին, ժամը 16։00–ին։
![]()