Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան

Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու գրել․

«Հիմա որ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայամետ դիրքորոշման տեղը «պատերազմի կողմերին խաղաղության կոչ» էր անում, կարո՞ղ է դա էլ ինքը չէր ասում, արհեստական բանականությունն էր ասում։

Դե AI-ին խնդրել էր՝ մի կոչ սարքի, նա էլ Լյուքսեմբուրգի ու Վիետնամի ԱԳՆ-ների հայտարարությունները mix-էլ էր ու Սամվել Կարապետյանի անունից տարածել։

Հ.Գ. Ոչինչ այդքան չի բացահայտում մարդուն, որքան իր պահվածքը պատերազմի ժամանակ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ