![]()
Ինչպես հայտնել էինք, վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ:
![]()