Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Դավիթ Բեկի 130/7) հայտնաբերվել են խախտումներ։

Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ