![]()
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, երկրի խորհրդարանի շենքի առջև ընթացող բողոքի ակցիայի ֆոնին, մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը երկրում անօրինական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ինքը՝ Բախտաձեն, որ ժամանել էր խորհրդարանի շենք:
«Վրաստանում ցանկացած ոք իրավունք ունի բողոքելու, և ես ուզում եմ կրկնել, որ դա արդար բողոք էր, բայց վերջին երկու ժամվա ընթացքում մենք ականատես ենք լինում բռնության»,- ասել է Բախտաձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ Սաակաշվիլիի կուսակցության անդամներին չի հաջողվելու իրենց նպատակին հասնել:
Նշենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով:
![]()
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:
"კურიერის" სპეციალური გამოშვება 21:00 საათზე
Posted by Rustavi 2 on Thursday, June 20, 2019
![]()