![]()
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը:
Հայաստանի ազգային հավաքականը C լիգայի 2-րդ զամբյուղում էր, որտեղ մրցակիցներ ստացավ Չեռնոգորիային, Կիպրոսին, կա՛մ Լատվիային, կա՛մ Ջիբրալթարին:
Հայաստանի ընտրանին պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի Լիգայի C Լիգային: Մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.
Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26
Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29
Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3
Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6
Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14
Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17
A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30 A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30:
Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13 Լիգա:
C/D փլեյ-օֆֆ խաղեր՝ 2028 թվականի մարտի 23-28:
![]()