![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը, ով ներկայացվում է որպես կուսակցության պաշտպանության նախարարի թեկնածու, 2015 թվականին իր դիմումի համաձայն հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Ըստ տեղեկությունների՝ նա ներկայումս բնակվում է Գերմանիայում և այնտեղ բիզնես ունի:
Ստացվում է, որ «Ուժեղ Հայաստան»-ում առանցքային դերակատարություն ունեն անձինք, ովքեր կամ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, կամ ունեն բազմաքաղաքացիություն։ Հայաստան որպես տուրիստ այցելող «ուժեղ հայերը» «ձևիստական» են վերաբերում մեր հայրենիքին։
![]()