Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ

«Այն, ինչ գոյություն ունի, ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու անլրջությունը, քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում այս ամենին: Աբսուրդի ժանրը շարունակվում է, որպես զվարճալի պատմություն կարող եք հետևել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:

Դիտարկմանը, որ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները կարծես ևս մաս են կազմում այս ամենին, վերջինս ասում է՝ եկեղեցին պետք է շուտափույթ ազատագրել օտարածին մարմիններից, և եկեղեցականները պետք է իրենց հոտին ծառայեն. «Ես ուզում եմ՝ Կտրիճ Ներսիսյանը առաջադրվի, և լսեմ նրա քաղաքական խոսքը: Սիրում են պատնեշի հետևից խոսել միայն. մեկը՝ եկեղեցու, մեկը՝ արհեստական բանականության, մյուսը՝ էկրանի, չորրորդը՝ Ռուսաստանի եսիմ որ ծայրագավառից»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն գաղափարին, որ ուզում է քաղաքական «Նոյան տապան» ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը և երկրին օգուտ տալու իր ձևը, Վարդանյանը նկատում է. ««Նոյան տապան»-ում երկուական զույգ առնվազն պետք է լինի, Լևոն Զուրաբյանը և Նարեկ Կարապետյանը տեսակի առումով որպես զույգ կարող են հայտնվել այդ տապանում: Երկուսի հայտարարություններն էլ նույնքան անիրական են և մանիպուլյատիվ»:

Մեկնաբանելով ընդդիմության այն քննադատությունները, թե խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, իշխող ուժի անդամն ասում է. «Էն ձեռքբերումները, որ մեր Կառավարությունն ունի, միայն խոսում է արժանապատվության մասին»:

Ծովինար Վարդանյանը կարծում է, որ ընդդիմադիր որոշ ուժեր ժողովրդավարության գործիքներն ուզում են օգտագործել ժողովրդավարության դեմ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ