Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ

«Չեն կարող ուժեղ համարվել, քանի որ իրենց գաղափարները հակասում են հայկական պետության հիմքերին, և Սահմանադրություն խախտելը դրա ապացույցն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի եթերում տեսակապի միջոցով ասում է վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:

«Սամվել Կարապետյանը չի կարող պետություն կառավարել, նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին, ուզում են TRIPP ծրագիրը քանդել: Վարչապետն ասել է՝ թույլ չեն տալու, որ օլիգարխները զավթեն պետությունը»,- հավելում է Թումասյանը:

Ըստ նրա՝ հանրությունը բացահայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին. «Նա ապացուցել է, որ ժողովրդավար է, հասանելի է հայ ժողովրդին: Սամվել Կարապետյանը եթե վարչապետի պաշտոնին հայտնվի, կմեկուսանա: Իրենց գործատուն ՌԴ-ն է, ոչ թե հայ ժողովուրդը»:

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին ՀՀ և Ադրբեջան՝ զրուցակիցը նկատում է՝ Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն:

Ինչ վերաբերում է հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին, վերջինս նկատում է. «Հանրությանը և իշխանությանը պետք է նորմալ ընդդիմություն: Այս ուժերը ոչ թե ընդդիմադիր են իշխանությանը, այլ պետությանը: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ասաց՝ ապագա կա, և ժողովուրդը տեսնում է այդ ապագան»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ