«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան

Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, սոցցանցի իր էջում գրել է․

«ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ ԱՍԵՄ

Փետրվարի 12-ից «Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն: Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ: Եռաքաղաքացի Սամվել Կարապետյանին ոչ միայն վարչապետի թեկնածու, այլև պատգամավոր հնարավոր չէ առաջադրել:

Առավելագույնը, որին կարող է հավակնել, ստվերային վարչապետն է, որի հետ ոչ ոք չի բանակցելու, որին ոչ ոք չի ընդունելու, եթե անգամ նրա ղեկավարած, բայց ոչ գլխավորած ուժը 50+1 հավաքի: Պրիմիտիվ պոպուլիզմի ու սոփեստ դեմագոգիայի ժամանակը սպառվեց․ որևէ իրավաբան չի կարող հիմնավորել ու որևէ մեկին համոզել, որ լեգիտիմ է օրենսդրությունը խախտելով ընտրվածը:

Հ.Գ. Նախադեպ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը…։ Մենք դեռ Ռոբերտ Քոչարյանի հակաօրինական առաջադրման հետևանքները չենք կարողացել իսպառ հաղթահարել, Սամվել Կարապետյանի առաջադրումը նույն ֆիասկոն ու նոնսենսն է լինելու»:

Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի։

Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ