Եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ ԱԲ տեխնոլոգիայով պատրաստված ուղերձին, որով վերջինս հայտարարեց իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին։

«Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող մի քանի երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանն է։

Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Կարապետյանը կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ