![]()
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածուի հայտարարություններին։
«Կարճ ասած՝ ասում է․ «Տվեք ինձ իշխանություն, ես սահմանադրական կարգը կհարմարեցնեմ իմ հակասահմանադրական կարգավիճակին ու կկառավարեմ ձեզ»։
Այսինքն՝ դրա տրամաբանական հետևանքն այն է, որ ամբողջ պետական համակարգը կհարմարեցվի մեկ անձի մասնավոր շահերին՝ տնտեսությունից սկսած մինչև արտաքին քաղաքական ուղղվածություն։
Քաղաքագիտական առումով սա իշխանության ապօրինի կենտրոնացման, իրավական պետության հիմքերի քայքայման և ժողովրդավարական ինստիտուտների վտանգավոր դեգրադացիայի դասական օրինակ է»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող մի քանի երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանն է։
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:
Կարապետյանը կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
![]()