Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, գողացել է ոսկյա զարդերը ու փախել

Փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հայաստան Հ․-ն և հայտնել, որ 10 օր է՝ հարս են բերել, և վերջինս ոսկյա զարդերը գողացել և փախել է։ Նա նաև նշել է, որ 10 օրվա ընթացքում մեկ անգամ ևս փախել է, սակայն հայրը նրան հետ է բերել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Հայաստան Հ․-ն հայտնել է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, իր հարսը՝ մարզերից մեկի բնակիչ 21-ամյա Սյուզաննա Ե․-ն, առանց իրենց տեղյակ պահելու հեռացել է տնից՝ իր հետ տանելով մեկ ոսկյա վզնոց՝ իր խաչով, մեկ ոսկյա ձեռնաշղթա և երկու ոսկյա մատանիներ՝ իրենց պատճառելով մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ