«Մահ կամ գուբերնյա». Ալեքսանյանի նոր կարգախոսը՝ ՀՅԴ-ի համար

«Դաշնակցությունը փաստացի հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին: Դուք որ խոսում եք հայրենիքի փրկության, առաջնագծի, մասին ուր եք: Երբ քաղաքական կուսակցության մասին ենք խոսում, մի հոգի չկա, որ ձեր կուսակցության համար ստեղ նստած է ու լսում է ձեր կուսակցության հասցեին ասվողը: Մի հոգի չկա որ ձեր կուսակցությանն ուղղված հարվածն իր վրա է վերցնում, դա նշանակում է, որ տենց կուսակցություն որպես այդպիսին չկա քաղաքական դաշտում: Կապիտուլյացիան շարունակվում է, դա շարունակական պրոցես է»,- ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Պարոն Ռուստամյան ջան, դաշնակցության դեմ ծանր հրետանու կարիք չկա, ռագատկեն ամբողջությամբ հերիք է: Դուք էլ էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք, արդեն մի կուսակցություն եք, որ պարզապես սարսափում է խոսքից»,- ասաց նա:

Ըստ Ալեքսանյանի, ՀՅԴ-ի կարգախոսը պետք է փոխվի դառնալով «Մահ կամ գուբերնյա».«Ժամանակի ընթացքում շատ լուրջ հավակնություն ունի դառնալու «Ե՛վ մահ, և՛ գուբերնյա», էս դաշնակցությունն ազատության հետ կապ չունի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ