![]()
««Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության պահանջով վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի լինի, իսկ Սամվել Կարապետյանը ՝ մի քանի երկրի քաղաքացի է։ Ըստ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Սահմանադրության148 հոդվածը փոխելու համար հանրաքվե չի պահանջվում, կարող է փոխվել Ազգային ժողովի քվերակությամբ, ինչի համար պետք է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն։
ՔՊ համամասնական ցուցակում առաջադրված, քաղաքագետ Էդգար Առաքելյանի խոսքով ՝ նախ նրանք չեն անցնելու, հետո դա որևէ իրավական կարգավորում չունի, ի սկզբանե մարդը չի կարող հայտնվել ցուցակում՝ որպես վարչապետի թեկնածու, և փոխելու հնարավորություն չի կարող լինել. «Մանկապարտեզ է, նրանք ովքեր լուրջ նստել են այնտեղ և մեջքի հետևում 4 միլիարդ դոլար փող ունեն, ցավալի է, որ նման վերաբերմունք ունեն պետության նկատմամբ։ Ֆարս է, հերթական մանիպուլյացիան: Ինչ-որ մեկը խոպանից եկել է ու շատ է ցանկանում դառնալ վարչապետ, բայց չի ստացվելու»,-ասաց նա:
![]()