Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել, որովհետև սահմանադրությունը թույլ չի տալիս

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Գևորգյանը գրում է.

Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել, որովհետև սահմանադրությունը թույլ չի տալիս։
Հիմա իրենք անտեսելով այս փաստը՝ առաջադրել են։

Սա նշանակում է՝ որ իրենք կամ բացարձակ ցանկություն չունեն ընտրվելու, կամ՝ մարդկանց ուղղակի հիմարացնում են, կամ՝ երկուսն իրար հետ։

Հիշեցնենք, որ Սահմանադրության պահանջով վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի լինի, իսկ Սամվել Կարապետյանը ՝ մի քանի երկրի քաղաքացի է։ Ըստ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Սահմանադրության148 հոդվածը փոխելու համար հանրաքվե չի պահանջվում, կարող է փոխվել Ազգային ժողովի քվերակությամբ, ինչի համար պետք է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ