Արհեստական բանականությա՞մբ է ուժեղ բանակցողը բանակցելու․ Վոլոդյա Հակոբյան

Լրագրող Վոլոդյա Հակոբյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառանով ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի վարչապետի թեկնածությանը։

Ասում ա՝ Սամվել Կարապետյանին ոչ ոք չի լռեցնի։ Արհեստական բանականության միջոցով նա ուղերձ կհղի։

Ոչի՞նչ, որ նրա խոսելու վրա արգելանք չկա։ կարող էր իր սեփական բանականությամբ ուղերձ հղել։ Եթե ունի այդպիսին։ Իսկ չի անում, AI գործիքով են անում, որովհետև Սամվել Կարապետյանը երկու բառ իրար կապել չի կարող։ Դոդի Գագոն իրա դեմը ակադեմիկոս ա։ Սամվել Կարապետյանը Մայր Աթոռում իր հայտնի 30 վրկ տևած ուղերձը չի կարողացել մի դուբլով ասել։ Կտրած կպցրած վիդեո էր։

Արհեստական բանականությա՞մբ է ուժեղ բանակցողը բանակցելու))) Ուժեղ առաջնորդը է՞ն էր, որ պատերազմի օրերին վախեցավ հստակ Հայաստանի կողմից հայտարարություն անել ու վախկոտի նման երկու կողմերին զսպվածության կոչով հանդես եկավ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ