ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ. ինչով է այն զբաղվելու

ՀՀ-ում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ: Համապատասխան նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:

Ըստ Կառավարության որոշման՝ այս խումբը պետք է հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով և այլն, ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Այն կարող է ներգրավվել ինչպես ՀՀ-ում տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ ՀՀ-ից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին:

Առողջապահության նախարարության հետ այս միջոցառման համակատարող կլինի Ներքին գործերի նախարարությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ