Ասում եք՝ պետք է սուսուփուս մնալ, չփորձել պաշտպանել անկախությունը «բալքիմ» մի բան ստացվի. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

«Դուք սկսել եք մահ կամ ազատությունից, ավարտել 004 շրջաբերականով, խնդիրն այն է, որ մի կուսակցություն, որի անվանումը նույնական է եղել անկախականության հետ, հասել է մի կետի, որ 1988-ին դեմ է արտահայտվել անկախությանը»,- կառավարության նիստում այս մասին ասաժ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Աբսուրդն այն է, որ այն կուսակցությունը, որը գլխավորել է մեր պայքարը 1920-ի դրությամբ, 2025-ի դրությամբ աջակցել է, որ Կոմունիստական կուսակցությունը իշխանության գա Գյումրիում, որի ղեկավար հանրահայտ Վարդանիկն ասել է՝ մարդիկ պետք է ասեն կամ կողմ են միութենական պետությանը կամ թրքահպատակ շան տղա են: Աբսուրդն այն է, որ դուք գիտեք, որ Եզրասը հայտնի «Կարո» ծածկանունով ԿԳԲ-ի գործակալը, ձեր քաղաքական դաշնակիցն է»,- ասաց Ռուբինյանը:

«Պատմական ստոկհոլմյան սինդրոմ, երբ 1920-ին դաշնակցության իշխանության օրոք ՀՀ-ն կորցրել է իր անկախությունը մի կողմից հայ-թուրքական պատերազմն էր մոլեգնում, մյուս կողմից բոլշևիկները մտան Հայաստան և վերացրեցին ՀՀ անկախությունը, կարող է դուք մեղք եք զգում դրա համար ասում եք լավ ուրեմն պետք է սուսուփուս մնալ, չփորձել պաշտպանել անկախությունը «բալքիմ» մի բան ստացվի»,- ասաց Ռուբինյանը:

Նա նաև ընդգծեց.«Ձեր ցավը տանեմ, դաշնակցությունը երիտթուրքերի հետ կոալիցայի մեջ է եղել է, 1918-ից 1920-ականների ընթացքում մուսաֆաթական Ադրբեջանի կառավարության մեջ 2-3 նախարարական պորտֆել է ունեցել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ