Աննախադեպ իրադարձություն է. 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Փաշինյան

«Ուզում եմ հաճույքով արձանագրել և դա աննախադեպ իրադարձություն է, 2025-ն առաջին տարին է, երբ ՀՀ վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելի է, քան ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թիվը:

Մենք անկախությունից ի վեր անընդհատ խոսել ենք և դա եղել է մեր մեծագույն պրոբլեմբերից մեկը՝ արտագաղթի պրոբլեմը»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ 2025-ի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, 2025-ի արդյունքներով ադ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23 հազարով գերազանցել է նախորդ բոլոր շրջանները»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ