Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է:

Այս մասին տեղեկատվությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տնային կալանքում գտնվող Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ