Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի Էջմիածնի խճուղում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Դավիդ Ս.-ն, ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ