ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում նոր հուշադրամներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2026 թ. փետրվարի 12-ին շրջանառության մեջ նոր հուշադրամ։ Դրանք են «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամն ու «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները:

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ:

Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում:

1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում ստացել է վարդապետական աստիճան:

1700 թ. Կոստանդնուպոլսում հիմնել է վանական միաբանություն։ 1702 թ. հաստատվել է Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքում (Պելոպոնես թերակղզի) և ձեռնամուխ եղել վանքի կառուցմանը: 1712 թ. Հռոմից ստացել է միաբանության կանոնադրության հաստատումը։

Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, այնուհետև՝ 1717 թ., Վենետիկի Ծերակույտի արտոնագրով հաստատվել Սբ Ղազար կղզում: Այստեղ Սեբաստացին կառուցել է վանական համալիր, կրթել միաբաններին և զբաղվել հրատարակչական աշխատանքով: Հիշարժան է 1733 թ. հրատարակված Աստվածաշունչ մատյանը, ինչպես նաև «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–1769 թթ.) մեծածավալ աշխատությունը (ներառում է 100 հազար բառահոդված):

Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

Դիմերես` Մխիթարյան միաբանության զինանշանը, Աստվածամոր նկարը և Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների և զարդանախշերի պատկերներ։ Դարձերես՝ Մխիթար Սեբաստացու դիմապատկերը՝ խճանկարի տեսքով:

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 500 հատ

Թողարկման տարեթիվը 2026։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ