![]()
Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«TRIPP-ի մասով առաջնորդվելու ենք հետևյալ ժամանակացույցով՝ առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները: Ընդ որում, համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Սկսվել է նաև TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար»,- ասաց վարչապետը:
![]()