Վրաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Նշվում է մի քանի տասնյակ վիրավորների մասին։

Իրավիճակին անդրադարձել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ հասարակության բողոքն արդարացի համարելով, սակայն, միևնույն ժամանակ բռնությունը դատապարտելով։

Ռուսթավելիի պողոտայում է նաև վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին: Նա հայտարարել է, որ օրենքը խախտողները բանտ կգնան։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ։

Նրանց մի մասը ստիպված լքել է խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն ցուցարարներ են հավաքվում Ազատության հրապարակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ