Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել

«Հայաստանում YouTube-ի դրամայնացումը նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին»։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցի, հայ-ամերիկյան համագործակցության վերաբերյալ հարցին: Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը: Հայրապետյանի խոսքով՝ օրերի ընթացքում հասցրել են հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչների:

«ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը: Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին- մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը (մոնետիզացիան): Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,- ասաց նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ