![]()
«ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններիին, թե Վենսի այցը բավարար հագեցած չէր, նա նշեց, որ քաղաքական, տնտեսական և այլ հարցեր են քննարկվել:
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, որ ընտրություններն այս իշխանությունը կեղծելու է, ասաց մի անգամ չէ, որ ասել են այդ դեպքում ձեռքերը կտրելու են. «2018-ից հետո Հայաստանում քանի ընտրություն է կեղծվել: Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70 թե 120 քվերաթերթիկի վրա, էդ ասողները էդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի, ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլ նման հազարավոր քվեաթերթիկներ կերել են, հիմա եկել մեզ ասում են, որ պատրաստվում ենք ընտրություն կեղծել»:
ԱԷԿ-ի ճակատագրի մասին խոսելով էլ ասաց.«Այն որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը»,- հիշեցրեց վարչապետն ու ասաց՝ մի քանի գործընկերների հետ քննարկվում են ատոմային էներեգետիկայի ոլորտում հաջորդ քայլերը:
![]()