![]()
«Տվյալ դեպքում մրցանակի առիթը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատումն է: Մենք Ադրբեջանի նախագահի հետ այդ մրցանակը կիսել ենք 2025 թվականի համար»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Զայեդ» մրցանակին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այն, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են այդ մրցանակը, գնացել են միջազգային հեղինակավոր լսարանի առաջ ստացել են այն, նշանակում է՝ երկու կողմերը ևս մեկ անգամ բարձրագույն մակարդակով արձանագրում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն. «Խաղաղությունը միշտ ունի խնամքի կարիք: Սա նաև ուղիղ և անուղղակի միջազգային հանրության աջակցության դրսևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և ներդրում է այդ խաղաղության ամրապնդման գործին: Այն, ինչ տեղի է ունեցել օգոստոսի 8-ից հետո, ամեն ինչն ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է: Դա չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կոնֆլիկտն ավարտված է, ինչը կոնֆլիկտի հետ կապված խնդիրների լուծման շատ կարևոր նախադրյալ է ստեղծում, պետք կարողանալ այդ նախադրյալնեը ճիշտ օգտագործել»:
![]()