Առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցնեք Թրիփփի նախագծի մեր դիտարկումները. Փաշինյան

«Թրիփփի մասով հետևյալ ժամանակացույցով ենք առաջնորդվելու՝ առաջիկա օրերին ԱՄՆ գործընկերներին կփոխանցնեք Թրիփփի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները, որը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա: Սկսվել է Թրիփփի նախագծի տեխնկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը», -ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման այլ հեռանկարների մասին.«Էներգետիկայի ոլորտում մենք կտեսնենք՝ ինչպես ենք շարունակում մեր համագործակցությանը միջուկային էներգետիկայի ոլորտում: Այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և պիտի որոշում կայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է մեր շահերին»:

Վարչապետի խոսքով՝ ամբողջ ծավալով ընթանում է Հրազդանում «Ֆայրբըրդ» ընկերության նախագիծը՝ արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը, և ԱՄՆ փոխնախագահն էլ հայտնել է, որ այդտեղ պոտենիցալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի:

Ըստ վարչապետի, հաջորդ խնդիրը կապված է սահմանների կառավարման հետ.«Կառավարությանը խնդիր եմ առաջադրել՝ այն պահից, երբ սկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա դա մենք սպասում ենք 2027-ի աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիներ: Դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն, որ տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, դրանք կիսի մեզ հետ: Երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ այս թեմա և ստացել եմ հավաստիացում, որ այդ տեխնոլոգիաներով կկիսվեն ՀՀ-ի հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ