![]()
Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսից հանդիպում էր խնդրել նաև ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի եղբոր որդի Նարեկ Կարապետյանը՝ վերջինիս հետ քննարկելու Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սակայն ԱՄՆ փոխնախագահ Վենսը կտրականապես մերժել է Նարեկ Կարապետյանի հանդիպման առաջարկը՝ հավելելով որ ցանկություն չունի Հայաստանում հանդիպել պրոռուսական ուժերի հետ, հանդիպելու է միայն ՀՀ լեգիտիմ իշխանություններին։
Թերևս սրանով է բացատրվում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսը մի քանի անգամ բարձրաձայն աջակցություն հայտնեց վարչապետին։ Սրանով է բացատրվում այն փաստը, որ Վենսի մերժում ստացած Նարեկ Կարապետյանը ջանք չի խնայում տարատեսակ ստերով Վենսին ու նրա այցը տորպեդահարելու համար։
![]()