![]()
Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ պնդելով, թե իբր այսօր՝ վաղ առավոտից, բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:
Ըստ նրա՝ տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:
Խաչատրյանի փոխանցմամբ՝ ձերբակալվել է 5 անձ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրականում ոչ թե բռնաճնշումներ են տեղի ունենում, այլ իրավապահների մոտ հավաստի տեղեկություններ և փաստեր են հայտնվել, ըստ որոնց՝ «Հաղթանակ» դաշինքը ընտրությունների ժամանակ փորձել է տարբեր մեթոդներով ազդել ընտրողների կամքի վրա:
Մեր տեղեկություններով՝ կան ձայնագրություններ:
Հարցի առնչությամբ կապ հաստատեցինք ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
![]()