Բանակից խուսափած 27-37 տարեկան անձանց պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրինագիծն ընդունվել է

86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն այսօր ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:

Ըստ դրա՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ