ՌԴ-ում «Տելեգրամ»-ի աշխատանքը դանդաղեցվել է. Պեսկովը հայտնել է՝ Ռուսաստանի օրենքները չեն պահպանվել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ «Տելեգրամ»-ը չի պահպանել Ռուսաստանի օրենքները, այդ պատճառով էլ սոցցանցի աշխատանքը դանդաղել է:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ ավելի լավ կլիներ, որ բոլոր սահմանափակված ծառայությունները համապատասխանեին այդ պահանջներին։

«Ես տեսնում և կարդում եմ Ռոսկոմնադզորի հայտարարությունները, որ Telegram-ը դանդաղեցնելու որոշում է կայացվել, քանի որ ընկերությունը չի պահպանում Ռուսաստանի օրենքները։ Դե, ցավալի է, որ ընկերությունը չի կատարում պահանջները, բայց կա օրենք, որը պետք է պահպանվի», — Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

Telegram-ի դանդաղեցման մասին հայտարարվել է փետրվարի 10-ին։

Ռոսկոմնադզորը սկսել է սահմանափակել մեսենջերի գործունեությունը։ Երկու օր առաջ օգտատերերը պարբերաբար բողոքում էին Telegram-ի հետ կապված խնդիրներից, այդ թվում՝ մեդիա ֆայլերի բեռնման, հաղորդագրությունների ուղարկման և հավելվածի ու կայքի ընդհանուր աշխատանքի հետ կապված։

Դանդաղեցման մասին լուրից հետո բողոքների թիվն ավելացել է:

Ավելի ուշ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է դանդաղեցումը։ Նա նշել է, որ Telegram-ը պաշտպանում է խոսքի ազատությունն ու անձնական կյանքը, և սահմանափակումները համեմատել է ութ տարի առաջ Իրանում ստեղծված իրավիճակի հետ, երբ երկրի իշխանությունները փորձում էին ստիպել քաղաքացիներին օգտվել պետական այլընտրանքային հարթակներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ