Պապիկյանը հրապարակել է զինված ուժերի պաշտպանական կառույցների մասին երկրորդ տեսանյութը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները։

Իր էջում հրապարակելով առաջին մասը, Պապիկյանը նշել է, որ դրանք ամրացված շրջաններն են:

Այժմ հրապարակվել է երկրորդ մասը, որում զինվորների համար նախատեսված հանգստի սենյակներն են:

Նախարարը ցույց է տվել այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են, և ընդգծել, որ ամբողջությամբ ամրացված շրջանը հագեցված է և պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից պաշտպանել մեր երկրի սահմանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ