Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է․ վարչապետ

Ռուսասատնին, Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։

Այս մասին Հանրային ՀԸ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Մենք նույնը մեր ռուսաստանցի գործընկերներին ենք ասում, որ չենք վիճաբանելու, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք։ Միջպետականից բացի անձնական մակարդակը պակաս կարևոր չեն այս կոնտեքստում։ Ես շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունեմ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է՝ չենք գործելու Ռուսատանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։

Մենք հարց ենք տալիս մեր ՌԴ գործընկերներին՝ արդյո՞ք քննադատություն ունեք այս տրամաբանության հետ»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ