Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ

Աբու Դաբիի հանդիպումից հետո, երբ պատվիրակության կազմով հավաքվել և քննարկում էինք, արձանագրեցինք, որ մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է։ Մենք շատ մոտեցել ենք դրան։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ, ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք օկուպացված տարածքների խնդիրը, դրա վերաբերյալ մենք երկու երկրներում ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ, սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն։ Այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինի, մենք հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան տարածքները»,- ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ