![]()
ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասը տնտեսական էր, քան թե քաղաքական։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։
Այս մասին Հանրային ՀԸ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չքննարկեցինք, ընդհանրապես չխոսեցինք սահմանաին վիճակի մասին։ Չխոսեցինք լարվածության մասին, դա նշանակում է, որ չկա օրակարգում նման հարց։ Իհարկե, օրակարգում կան կոնֆլիկիտի և հետկոնֆլիկտային իրավիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են, և բոլոր դեպքերում են այդ հարցերը քննարկվում, մասնավորապես անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերաբերող հարցը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իր փորձը ցույց է տալիս՝ որքան այդ հարցի շուրջ անաղմուկ են գործում, այնքան լավ։
Նկատի ունեք Վենսի հե»տ եք քննարկել հարցը՝ դիտարկմանն ի պատասխան, վարչապետն ասաց․
«Այդ թվում, այո։ Դեռ օգոստոսի 8-ին քննարկումներում այդ հարցը եղել է, նաև հետագա քննարկումներում էլ։ Այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել է օրակարգում և քննարկվել է։ Գործնականում մեր բոլոր ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն չկա, որ մենք այդ թեմային չանդրադառնանք»,- ասաց վարչապետը։
![]()