Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ

Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը ևս կարծում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը ՀՀ իրականում պատմական է:

«Ովքեր այս հանդիպումները փորձում են վարկաբեկել, գործակալական ցանցի անդամներ են, որոնց նպատակը ՀՀ զարգացումը արգելակելն է, իրենց նեղ անձնական շահերը սպասարկելը»,- ասում է նա:

Ըստ Առաքելյանի՝ սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ՀՀ-ի համար դառնում է շատ կարևոր գործընկեր. «ԱՄՆ-ն շատ կարևոր շահ ունի այստեղ, և մեր շահերը նրա հետ համընկնում են: Սա այլևս Հայաստանը դարձնում է ոչ միայն տարածաշրջանային խաղացող, այլ գլոբալ խաղացող, մեր դերն ու նշանակությունը փոխվում են: Մենք դառնում ենք խաչմերուկ և դուրս ենք գալիս փակուղուց»:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի շրջափակված լինելը հնարավորություն է տվել տարբեր դերակատարների հարստանալու. «TRIPP-ը բացում է ՀՀ-ի շնչառությունը և փակում Քոչարյանի և Կարապետյանի քաղաքական և հարստանալու շնչառությունները: Հիմա, որ պարզվում է՝ Հայաստանը հետաքրքրում է գերտերությանը, էս մարդիկ ընկել են ցնցումների մեջ»:

Զրուցակցի նկատառմամբ՝ ռուսական կողմը անկեղծ չէ մեզ հետ․ ուզում է արտատարածքային միջանցք ունենալ այստեղ:

«Մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսելն այլևս անթույլատրելի է: Ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը Հայաստանում կարող են միայն սրբիչի գործարան հիմնել, չեն կարող բարձր տեխնոլոգիական գործարաններ հիմնել, քանի որ իրենք այլ երկրների տնտեսական և քաղաքական շահերը սպասարկող անձնավորություններ են: Իրենց հեռանկարը երևի ՀՀ-ում սրբիչի գործարան կառուցելն է»,- ասում է նա:

Էդգար Առաքելյանը նաև նկատում է. «Երբ Լավրովը եկավ, չտեսանք, որ գերիների համար ցույց անեն»:

Ինչ վերաբերում է հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին, նա ընդգծում է. «Նույնիսկ եթե հարկ լինի, կհայհոյեն իրար, որ ցույց տան, թե իբր իրար հետ չեն, բայց իրական նպատակը Գյումրու սցենարի կրկնությունն է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ