![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրապարակած տեսանյութին, որը ներկայացնում է զինված ուժերի պաշտպանական կառույցները։
Ստեփանյանը նախին կահավորանքից լուսանկար է հրապարակել և գրել․
«Առաջին նկարում պատկերված է հայ զինվորի կյանքի արժեքը։ Երկրորդ կարճ տեսանյութում նույնպես պատկերված է հայ զինվորի կյանքի արժեքը։
Այո-այո, մեկ պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը այն ժամանակ, երբ դուք էիք իշխանություն, ձեր կառուցած «տարածաշրջանի ամենահզոր բանակում»։
Այսօր հայ զինվորի կյանքի պահպանման համար և ոչ միայն ծախսվում են միլիարդներ։ Մեր զինվորի, մեր միլիարդները։
Բայց, դա, իհարկե, ձեզ չի խանգարում ամեն խաչմերուկում գոռգոռալ «5000 զոհվածների» մասին։ «Մոռանալով» անձնական պատասխանատվության մասին 1994-2023 սահմանին սպանված հազարավոր երիտասարդների համար։
Ձեր անձնական պատասխանատվության մասին՝ անկշտության, փող սիրելու, հայ զինվորից գողացածի համար։
Այդ ամենը տեսել եմ սեփական աչքերով, ի տարբերություն ձեզ և ձեր կողմից գնված սպասարկուներից»։
![]()