Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ Արմինե Մարգարյան

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը ևս կարծում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը իրապես պատմական է:

Նրա խոսքով՝ այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ խաղաղության գործընթացը դրական ցուցանիշներ է գրանցում և նաև կարևոր է այնքանով, որ խաղաղության գործընթացի, այսպես ասած, ցեմենտավորումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի վկայությամբ:

«Այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով: Ռազմավարական գործընկերությունը փոխշահավետության մասին է, մի բան, որին մենք սովոր չենք, մեր ռազմավարական գործընկերությունը եղել է վասալի և տիրոջ հարաբերություններ: Սա լուրջ ձեռքբերում է նաև ԱՄՆ-ի համար»,- ասում է նա:

Ըստ Մարգարյանի՝ Ռուսաստանը բացարձակ չի հասկանում Հայաստանի կարևորությունը իր համար. «Հայաստանը չի կարող վերադառնալ ՀԱՊԿ, և դա շատ լավ են հասկանում ռուսները: Ռուսները սովոր չեն, որ իրենց բան է առաջարկվում, իրենք սիրում են ասել՝ սա պիտի արվի այսպես կամ չարվի: Հիմա էլ ուզում են ՀՀ-ում իրենց ծառայողներին խոսելու տարածություն տան»:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, Մարգարյանը կարծիք է հայտնում, որ դրանից ոչինչ չի մնացել, բոլոր դրույթները ՌԴ-ն ու Ադրբեջանը խախտել են:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում նա նաև խոսել է, թե ինչ կտա Վենսի այցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, դրական զարգացումներ կլինե՞ն, թե՞ ոչ, ինչպես նաև այցը ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանում պահվող հայերի համար:

Մարգարյանը նաև խոսել է հունիսին սպասող ընտրությունների կարևորությունից, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ