Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել:

Ըստ նրա՝ սա ոչ թե ձևական այց էր, այլ իշխող ուժի առաջ մղած խաղաղության և ժողովրդավարության հետևանք:

Բադալյանի խոսքով՝ Վենսի այցին ընդառաջ ընդդիմությունը վկայություն էր տալիս, սակայն միաժամանակ այդ երկրին պատմում էր իր ամենատարբեր «ցավերի մասին. «Նույն թեզերն են շարունակում տարածել, թե Հայաստանն ընդամենը իջևանատուն է Բաքու գնալու համար»:

Բադալյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է մասնակցել TRIPP-ին:

Իշխող ուժի անդամը ընդգծում է՝ ՀՀ-ի կշիռը մի քանի տարի է՝ փոխվել է. «Մենք թույլ չենք տալիս՝ մեզ հետ մատ թափ տալով խոսեն, վասալի պես: Մենք պետք է դառնանք տարածաշրջանում հզոր, զարգացած, թելադրող երկիր»:

Ինչ վերաբերում է հունիսին սպասվող ընտրություններին, վերջինս շեշտում է. «Ռազմական հեղաշրջումների, ճնշումների արդյունքում իշխանափոխություն չի լինելու, խմբակները չեն որոշելու, ժողովուրդը ում ընտրի, նա էլ կստանձնի երկրի կառավարումը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ