![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրում է.
Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում:
Ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել: Պոպուլիզմն ընդդիմության համար կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունել անկարող ընդդիմությունն ի վիճակի չէ մի օր գալ իշխանության:
Հետևաբար այն գործելաոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը հուշում է մի բան՝ առավելագույնը, որ նրանք ուզում են, ծայրագավառ լինելն է:
![]()