Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան իսկապես առանցքային ու կարևոր իրադարձություն էր երկրի համար, բայց միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով․

«Ամբողջ օրը նրանց հանգիստ չի տալիս այն փաստը, որ Հայաստան է այցելել այսքան բարձր մակարդակի պաշտոնյա, և որ այդ այցի ընթացքում քննարկվել ու ընդունվել են կարևոր որոշումներ։

Ցավոք, նույնիսկ նման իրավիճակներում ընդդիմությունը փորձում է բացասական երանգներ գտնել՝ փոխարենը խոսելու երկրի շահերից, խաղաղությունից ու զարգացման հեռանկարներից։

Ասում են՝ լավատեսի աչքերով բաժակը կիսով չափ լիքն է, վատատեսի աչքերով՝ կիսով չափ դատարկ, իսկ մեր ընդդիմության համար բաժակ ընդհանրապես գոյություն չունի։

Ուզեն, թե չուզեն Հայաստանն առաջ է գնում, և յուրաքանչյուր հաջորդ օրը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի համար։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։

Ինչպես հայտնի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն։

Տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանի և Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցին հաջորդել էին քննարկումները ընդլայնված կազմերով։

Տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ