ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստանից մեկնել է Բաքու։ Նրան ճանապարհել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ամփոփել է հայաստանյան այցը, կարևոր ընդգծումներ արել։

Խոսելով խաղաղության մասին՝ Վենսը նշել է՝ խաղաղության կնքումը մեկ քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է։

«Շատ արդյունավետ 24 ժամ ունեցա այստեղ։ Շատ ուրախ եմ, թե որտեղ ենք հասել։ Երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ հնարավորություն ենք ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի»,- ասել է նա։

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ ԱՄՆ փոխնախագահն ասել է․

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղի (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։

463929c6-e084-4df5-93b1-5dbe6753e2fe.jpg (158 KB)

d8e58189-91ad-428b-8b3c-f758a7e5940c.jpg (217 KB)

790cd3c7-22e0-4468-98b2-3e251ccebb8b.jpg (141 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ